Փաշինյանը հրապարակեց ՔՊ վարչության փակ քվեարկության արդյունքները

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վարչության փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրվել են ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածուները․

  • Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյան,
  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյան,
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյան,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյան,
  • Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյան,
  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյան,
  • Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյան,
  • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյան,
  • Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյան,
  • Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյան,
  • Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյան,
  • Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյան։