Սուրեն Պապիկյանի հրամանով զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է»,- հայտնում են նախարարությունից:

Տեսնել ավելին

Սամվել Կարապետյանը տուգանվել է 200 հազար դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2026 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին՝օրենքով սահմանված ժամկետում գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։ Որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամ վարչական տուգանք։ Հանձնաժողովի տվյալներով՝ Սամվել Կարապետյանը, որպես կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելուց հետո…

Տեսնել ավելին

17-ամյա տղան բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել

Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ՆԳՆ ծառայողները պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, հորը պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տղան, հասարակության նկատմամբ անհարգալից,…

Տեսնել ավելին

Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ

Հուլիսի 25-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև…

Տեսնել ավելին

Դավիթ Ղազինյանի կալանքը վերացվեց․ առանց ԱԺ համաձայնության չի կարող պահվել անազատության մեջ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց։ Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավորը արձանագրեց` չի կարող պահվել անազատության մեջ առանց ԱԺ համաձայնության։

Տեսնել ավելին

Կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է. «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։Այս պահին՝ ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ…

Տեսնել ավելին

ՊՆ-ն տեղեկություններ է հայտնել վթարից տուժած զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ

«Ի պատասխան ԶԼՄ գործընկերների հարցումների ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Տեսնել ավելին

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: «Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի…

Տեսնել ավելին

Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկը

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել էբոլայի հիվանդության համաճարակաբանական իրավիճակը աշխարհում։ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով) • 2536 հաստատված դեպք• 1033 հաստատված մահ Ուգանդա (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)• 20 հաստատված դեպք• 2 հաստատված մահ• 1 հավանական դեպք• 1 հավանական մահ Ֆրանսիա (2026 թ. հունիսի 24-ի…

Տեսնել ավելին

«Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հուլիսի 14-21-ը Հայաստանում իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես, ըստ ռուսական կողմի, հայտնաբերվել է, որ Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի արտադրության համար օգտագործվել է վարակված խոշոր եղջերավոր անասուններից ստացված կաթ։ Բացի այդ, արձանագրվել են բարձր յուղայնությամբ…

Տեսնել ավելին