Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայի իր շքեղ առանձնատնից. տունը վաճառքի է հանվել

Ալլա Բորիսովնա Պուգաչովան կարող է ստիպված լինել լքել Յուրմալայում գտնվող իր սիրելի հանգստավայրը։ Տեղեկությունների համաձայն՝ այն առանձնատունը, որտեղ երգչուհին վերջին 10 տարիներին ամեն ամառ հանգստացել է ընտանիքի հետ, սեփականատերը որոշել է վաճառել։

Շքեղ առանձնատունը վաճառքի է հանվել 6 միլիոն եվրոյով։ Տունն ունի բոլոր պայմանները հարմարավետ ու շքեղ հանգստի համար՝ ընդարձակ սենյակներ, գեղեցիկ կահույք, լողավազան և այլ հարմարություններ։

Ըստ աղբյուրի՝ այս պահին առանձնատանը շարունակում են մնալ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը։ Նշվում է, որ երգչուհին տան վարձակալության համար արդեն ծախսել է ավելի քան 6 միլիոն ռուբլի՝ Յուրմալայում հանգստանալու և Լայմա Վայկուլեի փառատոնին մասնակցելու նպատակով։

Սակայն տան վաճառքի ավարտից հետո Պուգաչովան կարող է կորցնել այն վայրը, որը տարիներ շարունակ դարձել էր նրա ամառային հանգստի հիմնական վայրերից մեկը։